ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԲՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի քվեարկության օ՞րը

ԲՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի քվեարկության օ՞րը
07.09.2015 | 14:40

ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանն այսօր ասուլիսում ասաց, որ չգիտի, թե որ կուսակցությունն ինչպե՞ս է նեղանում ԲՀԿ-ից՝ սահմանադրական փոփոխությունների շուրջ իրենց դիրքորոշումների պատճառով, դա իրենց չի մտահոգում. ԲՀԿ-ն իր քաղաքական օրակարգն ինքն է որոշում:
ԲՀԿ-ն տեղեկանքներ է ուղարկել բոլոր տարածքային կառույցներին, քննարկումներ են ընթանում, որոնց արդյունքներն ամփոփելու համար կգումարվի խորհրդի նիստ: «Մինչև քվեարկության օրը պետք չէ ԲՀԿ-ից հայտարարության սպասել: Քվեարկության օրն Ազգային ժողովում մենք կհայտարարենք, թե որն է ԲՀԿ-ի դիրքորոշումը»,- ասաց Վահան Բաբայանը՝ նշելով, թե այժմ քաղաքական իրավիճակը փոխված է, լարվածություն չկա։ «Բնական է, որ հիմա չենք կարող նույն քննադատությամբ հանդես գալ, քննադատությունն ինքնանպատակ չպետք է լինի»,- հայտարարեց Վահան Բաբայանը՝ ավելացնելով, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծում կային բազմաթիվ կետեր, որոնց շուրջ ԲՀԿ-ն իր մտահոգությունները հայտնել է: Հանդիպման վերջում Վահան Բաբայանը բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց ողջամիտ ու լուրջ վերաբերվել Սահմանադրության փոփոխությունների նախագծին, ապրել իրենց կյանքով և կեղտոտ PR-ներ չկիրառել մյուսների նկատմամբ, դա միշտ անփառունակ ավարտ է ունեցել: Վահան Բաբայանը չի ասել, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն արդեն հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի միանա «Ոչ»-ի ճակատին:

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ